Հանրապետության ավտոճանապարհների` պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակի բարելավման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որդեգրել է նոր քաղաքականություն։ Մինչև այժմ հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը այսուհետ դառնալու է 5 տարի։
Ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և երկու տարի պայմանագրային։ Այս մասին հայտնում են կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունից: