Օգոստոսի 20-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Բացի այդ, ժամը 17:27-ին օձ է նկատվել նաև Կոտայքի մարզի Առինջ գյուղի 28-րդ փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում: Դեպքի վայր մեկնած Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատի թրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: