Առնվազն 13 մարդ զոհվել է և տասնյակ մարդիկ վիրավորվել են Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով. ֆորգոնը վրաերթի է ենթարկել հետիոտներին, այնուհետև երկու զինված տղամարդ մտել են թուրքական ռեստորան ու փորձել թաքնվել այնտեղ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Ոստիկանությունից հայտնում են, որ առնվազն 32 մարդ վիրավորվել է: Կատալոնիայի ներքին գործերի նախարար Խոակիմ Ֆորնը հայտնել է, որ հավանականությունը մեծ է, որ զոհերի թիվը կավելանա՝ վիրավորների բավականին լուրջ վնասվածքնեի հետևանքով:
Այս դեպքից հետո կրակոցներ են լսվել «Կորտե Ինգլես» խանութում: Ոստիկանության սպաները հայտնել էին, որ բանակցություններ են վարում թուրքական ռեստորանի վրա հարձակում կատարած երկու անձանց հետ, ովքեր պատանդներ են վերցրել:
Ոստիկանությունը փնտրում է նաև երկրորդ ֆուրգոնը, որը հանցագործություները կարող էին վարձած լինել՝ փախուստի նպատակով:
Կա տեղեկություն, որ ահաբեկչության նպատակով օգտագործված ֆորգոնը վարձակալված է եղել Սանտա Պերպետուա դե լա Մոգադա ավանում՝ Դրիս Օուկաբիր անունով տղամարդու կողմից (Տես՝ առաջին լուսանկարում):