Օգոստոսի 17-ին , ժամը 17:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցեր: Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարությունից: