«Զվարթնոց» օդանավակայանում բացվել է Ucom սպասարկման կենտրոն

Օրերս Ucom ընկերությունը գործարկեց նոր վաճառքի և սպասարկման կենտրոն Զվարթնոց օդակայանի ժամանման սրահում: Կենտրոնը շուրջօրյա գրաֆիկով աշխատում է շաբաթվա բոլոր օրերին՝ իրականացնելով բոլոր գործառույթները և առաջարկելով այն ծառայությունները, որոնք տրամադրվում են Հայաստանի ողջ տարածքում գործող վաճառքի 98 կետերում:

«Այս սպասարկման կենտրոնի բացումը հնարավորություն կընձեռի մեր բոլոր բաժանորդներին ու Հայաստան ժամանող հյուրերին շատ արագ իրականացնել այն գործարքները, որոնք թույլ են տալիս մշտապես կապի մեջ մնալ մտերիմների հետ:

Фото Ucom.

Այնպիսի պարզագույն գործողություններ, ինչպիսիք են՝ հաշվի վերալիցքավորումը, SIM-քարտի ձեռքբերումը կամ յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին համապատասխանող լավագույն սակագնային պլանի ընտրությունը, այսուհետ հաշված րոպեների հարց է ոչ միայն սպասողների, այլև ժամանողների համար», – նշեց Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։

Ucom-ի կոմերցիոն տնօրենի խոսքով բազմաթիվ երկրներից ժամանող հյուրերի հիմնական հոսքի համար ընկերությունն ունի մատչելի առաջարկներ: Ներկայիս սակագնային պլանները հնարավորություն են ընձեռում անսահմանափակ զանգել ոչ միայն Ucom ցանցի ներսում, այլև Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց: Ավելին, որոշ սակագնային պլանների ներառումները կարելի է օգտագործել ոչ միայն նշյալ ուղղություններով, այլև ԱՄՆ, Կանադա և Արցախ զանգելու համար:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ողջ տարածքում գործում են 81 Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններ, 16 այլ վաճառակետեր և 1 շարժական վաճառքի և սպասարկման կենտրոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել