Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է վերաբացել գրադարանները

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սույն թվականի օգոստոսի 16-ին դիմել է
համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին հետևալ նամակով․

«Ուսումնասիրելով գրադարանների փակման գործընթացը՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր
Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ փակման որոշումը զուրկ է օրինական հիմքերից։ Ավելին՝ փակման համար մինչ օրս չի ներկայացվել որևէ ողջամիտ հիմնավորում, գրադարանների առկա ռեսուրսների և դրանցից օգտվողների վերաբերյալ որևէ վիճակագրական տվյալ, ինչը թույլ կտար բացատրել փակման անհրաժեշտությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է.

  • Վերաբացել փակված գրադարանները և վերականգնել աշխատանքից ապօրինի ազատված մասնագետներին,
  • Օպտիմալացման նպատակով համայնքապետարանում, ինչպես նաև համայնքային ենթակայության հիմնարկներում կատարել ուսումնասիրություններ՝ բացառապես հիմնվելով յուրաքանչյուր օղակում կատարվող աշխատանքների ծավալի, աշխատակցի կատարողականի քանակային և որակական հատկանիշների վրա, և առաջնորդվել գործընթացների արդյունավետ կառավարման սկզբունքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել