Կառավարությունը հերթական նիստին որոշեց տեղափոխել սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը:
Տեղափոխությունը կապված է Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի Խաչվերացի տոնակատարության հետ, որին հաջորդող երկուշաբթի օրը որպես մեռելոց է համարվում:
2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը: