Այսօր կառավարության նիստի ժամանակ նոր նշանակում եղավ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց Սամվել Ամիրխանյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխնախարար Գագիկ Գրիգորյանը նշեց, որ Քաղաքացիական ծառայության խորհրդում նախարարության կողմից անցակցված աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար 2017 թվականի օգոստոսի 15-ին անցկացված մրցույթում հաղթող է Ամիրխանյանը հաղթող է ճանաչվել:
«Պարոն Ամիրխանյանը ունի մեծ փորձ, նախկինում նույնպես աշխատել է աշխատակազմի ղեկավար»,-ընգծեց Գրիգորյանը:
Սամվել Ամիրխանյանը նույնպես ներկա էր նիստին: