Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը: Քանի որ վարչեպտ Կարեն Կարապետյանը այս պահին գտնվում է արձակուրդում, նիստը վարում է փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր կենսաթոշակների ստացման կարգին, որով անհրաժեշտություն կար «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել:
Փոփոխությունները հիմնականում իրավակիրառ բնույթի են՝ հստակեցման, խմբագրման: Մի ուշագրավ փոփոխություն է իրականացվել, որը վերաբերվում է՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման և մահվան դեպքում չստացած կենսաթոշակը ստանալու համար դիմումի ընթացակարգին,-նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Եթե նախկինում դիմում կարող էր տրվել միայն հաշվառման վայրի ծառայություն, հիմա հնարավորություն է տրվում ցանկացած վայրից դիմումը ներկայացնել»: