ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ՀՀ առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերը:
Տիկին Դեբորա Գրիզերն ընդգծել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն լիովին կանգնած է նախարարության կողքին և պատրաստակամ է աջակցելու իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են հանրային ծառայությունների մատուցման համակարգում թափանցիկության ու հաշվետվողականության բարելավմանը և գերակա ոլորտներում հանրային առողջության տվյալների հավաքագրման բարելավմանը:
«Միջկառավարական համաձայնագրով մեր հիմնական նպատակը ՀՀ առողջապահության նախարարության կարողությունների, հմտությունների զարգացումն է, և ձգտում ենք այդ ուղղությամբ շոշափելի արդյունքներ ունենալ»,-ասել է ԱՄՆ ՄԶԳ ՀՀ առաքելության տնօրենը։
Նախարարը նշել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եղել և մնում է նախարարության գործընկերը։
«Մենք կշարունակենք համագործակցությունը` ակնկալելով սպասված արդյունքների ապահովում»,-ասել է Լևոն Ալթունյանը։
Նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը հավելել է, որ համագործակցության շրջանակում նախանշվող քայլերն ամրագրված են նաև ՀՀ կառավարության ծրագրերում, ինչը կնպաստի ծրագրի նպատակների արդյունավետ իրականացմանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։