Կառավարության որոշմամբ զինվորական ծառայությունից տարկետում ստացան Շիրակ Մայիսի Հարությունյանին (ծնված 11.01.1998թ.) և Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին (ծնված 17.11.1995թ.):
Հիմնավորվում է նրանով, որ Շիրակ Մայիսի Հարությունյանը սովորում է ՀՀ Վայոց Ձորի մարզի «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում: 2017թ. հունվարի 11-ին լրացել է նրա 19 տարին: 2006 -2008թթ. ընտանիքով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն և առաջին դասարան Շիրակ Հարությունյանը գնացել է 8 տարեկանում: Հայաստան վերադառնալով ուսումը շարունակել է Եղեգնաձորի թիվ 3 միջնակարգ դպրոցում /այժմ Եղեգնաձորի ավագ դպրոց/: Ուսումնառությունը ավարտելու է 2018թ. հունիսին:
Իսկ Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին ընդունվել է «Նյու Յորք համալսարանի» մագիստրատուրա՝ «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ: Նա ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում: Նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ձմեռային զորակոչը: