Նորերով կփոփոխարինվեն մաշված և գունաթափված դրոշները

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը պարբերաբար գույքագրել և նորերով փոխարինել մաշված և գունաթափված ՀՀ պետական դրոշները, ինչպես նաև, համագործակցելով շահագրգիռ կազմակերպությունների հետ, ուշադրություն դարձնել ժամանակավրեպ գովազդային վահանակներին և թարմացնել դրանք: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Բնական է, որ ժամանակի ընթացքում քամուց, արևի ազդեցությունից դրոշները մաշվում են ու գունաթափվում։ Պետք է առավել հետևողական լինել ու անմիջապես փոխարինել տեսքը կորցրած դրոշները: Բացի այդ, ուշադրություն դարձրեք նաև հնացած ու ժամանակավրեպ գովազդային պաստառներին: Դրանք ժամանակին փոխարինեք կամ առհասարակ հեռացրեք», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել