Օգոստոսի 13-ին, ժամը 10:00-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 78 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, պետի տեղեկալ փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը, Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Տ. Ավագյանը, ԲՊԱՀՎԿՎ պետ փ/ծ գնդապետ Ա. Դավթյանը, ՓՈՒՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Սարոյանը, ԹՆԱՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Գ. Կիրակոսյանը, Օպերատիվ կառավարման վարչության կապի բաժնի պետ փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը և ԱԲԿ ՊՈԱԿ-ի պարամեդիկական խումբը:
***
ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին (հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար)՝ իրականացնելով 6 թռիչք:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ ոստ. գնդապետ Ս. Քոչարյանը:
***
Ժամը 23:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են՝
Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից` 17 հրշեջ-փրկարար, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից` 11 հրշեջ-փրկարար, Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից` 12 հրշեջ-փրկարար, Մարզային փրկարարական վարչությունից` 3 հրշեջ-փրկարար, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից` 18 հրշեջ-փրկարար:
Ժամը 19:16-ին դեպքի վայր են մեկնել Լոռու և Տավուշի Մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը՝ 10-ական ջրցան մեխանիզմով (ուսապարկ):
Ժամը 20:09-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (Մերսեդես մակնիշով, 2 հրշեջ-փրկարար):
Ժամը 21:45-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար), որը 06:39-ին անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Ժամը 23:07-ին դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 8 փրկարար:
Ընդանուր մասնակցում են՝ Արարատի մարզից՝ 65 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքից թվով 15 բնակիչ:
ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար (իրականացրել են 6 թռիչք):