«Լավ իմացել են՝ ինչ են անում». գույքային վնաս են պատճառել բանան ներկրող ընկերությանը

«Գիշերն եկել, մեր սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել։ Չգիտեմ ովա արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում»,- այս մասին իր ֆեյսբուքյան հաշվում գրել է Վահրամ Միրաքյանը և հավելել. «Լավ իմացել են ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել կիսլատան։ 102 զանգել ենք, սպասում ենք ոստիկանության գործողություններին։ Էս պահին կիսլատան շարունակում է քայքայել սառնարանը, դեռ չենք մաքրում, որ ոստիկանությունը գա, մատնահետքեր վերցնի կամ նման մի բան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել