Գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն

ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասում՝ հեղուկ գազի  (պրոպան) գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ  ԱՁ Արտակ Բուդաղյանին պատկանող գազալցակայանում 18 կգ-անոց հեղուկ գազի բալոնը լիցքավելուց հետո տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել են գազալցակայանի աշխատակիցներ՝ 1993 թ. ծնված Ա. Հ.-ը և 1984 թ. ծնված Հ. Հ.-ը: Վերջիններս ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի վայրում աշխատում են Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մարզային ստորաբաժանման աշխատակիցները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել