Այսօր տեղեկացրել ենք, որ վարչապետի նոր որոշմամբ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։ Ստորև ներկայացնում ենք պարոն Սահակյանի կենսագրությունը․
Ծնվել է 1977թ. փետրվարի 25-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:
1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:
2002-2005թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական վարչությունում` որպես առաջատար, այնուհետեւ գլխավոր մասնագետ, 2004-2005թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր hարկային պետական ծառայությունում` ծառայության պետի օգնական, 2005-2009թթ.` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում` աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այնուհետեւ վերահսկողության վարչության պետ: 2006-2009թթ. զբաղեցրել է հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնը:
2009թ. սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: