Ֆրանսիայում ավտոբուսը վթարի է ենթարկել զինվորականների

Ավտոբուսը վրաերթի է ենթարկել զինվորականների Փարիզի շրջաններից մեկում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հավելելով, որ կան վիրավորներ։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 08․15-ի շրջանում, երբ զինվորականները լքում էին զորամասը։ Վիրավորվել են 6 անձիք։

Ավտոբուսը լքել է դեպքի վայրը, ֆրանսիական ոստիկանությունը փնտրում է մեքենան։

Նշենք, որ նմանաբնույթ դեպքերը վերջին շրջանում հաճախ են գրանցվում Ֆրանսիայում։ Ոստիկանությունը դեռևս չի շտապում ահաբեկչության որակում տալ այս վթարին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել