Մեքենաների կուտակումներ են առաջացել Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, վրացական կողմում ավտոմեքենաների կուտակումներ չկան։

Մեքենաների կուտակումներ են առաջացել Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում: Նախարարությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ այս պահին աշխատանքներ են տարվում խնդիրը հնարավորին շուտ կարգավորելու ուղղությամբ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել