ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը տեղի կունենա 2017 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 09։00-ից մինչև 1800-ն: Պալատից հայտնում են, որ թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվելու է 2017 թվականի օգոստոսի 12-ից (ներառյալ) և ավարտվելու է 2017 թվականի օգոստոսի 17-ին (ներառյալ)։
Նախագահի թեկնածուների քարոզչության մեկնարկը կտրվի 2017 թվականի օգոստոսի 18-ից (ներառյալ), այն կավարտվի ավարտվում է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 1800-ին։ Յուրաքանչյուր փաստաբան քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ: