ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրում է.
«Այսօր գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները՝
Արենի +41.2, Երևան +40.0, Աշտարակ +40.0, Արարատ +40.0, Արմավիր +39.5, Արտաշատ +39.3, Մեղրի +37.0»:
Նշենք նաև, որ ցածր է նաև օդի հարաբերական խոնավությունը, ինչը կարող է ջրազրկման պատճառ դառնալ: Այսօր այն հասել էր 10%-ի: Մասնագետները հորդորում են շատ հեղուկ օգտագործել: