ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Data 3500», «Data 5500», «Data 7500» և «Data 10500» նոր ինտերնետ փաթեթները, որոնք հնարավորություն են տալիս 30 օր շարունակ օգտվելու Հայաստանում ամենաընդարձակ՝ 3G և 4G ցանցի առավելություններից՝ ֆիքսված վճարի դիմաց: Ներկայացված սակագնային պլաններին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ» USB մոդեմը, «ՄՏՍ Hay-Fi» կամ «ՄՏՍ Wi-Fi» երթուղիչը տրվում է անվճար:
Փաթեթի (համապատասխանաբար` 15 ԳԲ, 40 ԳԲ, 65 ԳԲ կամ 100 ԳԲ) շրջանակներում տրամադրվող ինտերնետի ծավալը մինչև վավերականության ժամկետի (30 օր) ավարտը սպառելու դեպքում, կախված հաշվի ընթացիկ սահմանաչափից, ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 10 ԳԲփաթեթ՝ ընդամենը 1000 դրամի դիմաց:
Data 3500 | Data 5500 | Data 7500 | Data 10500 | |
Ամսավճար | 3500 դրամ | 5500 դրամ | 7500 դրամ | 10500 դրամ |
Փաթեթի ծավալ | 15 ԳԲ | 40 ԳԲ | 65 ԳԲ | 100 ԳԲ |
Հավելյալ ինտերնետի ծավալ |
10 ԳԲ 1000 դրամ |
«Թվայնացված աշխարհում ինտերնետ հասանելիության ծառայությունները դարձել են կյանքի անբաժանելի մասը: Հնարավոր չէ պատկերացնել մեր օրն առանց սոցիալական ցանցերի կամ համացանցի վրա հիմնված այլ ծառայությունների: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործում է ժամանակի պահանջներին համապատասխան և իր բաժանորդներին ընձեռում է լավագույն հնարավորություններն ու լուծումները՝ գործարար հաղորդակցության, ժամանցի և կրթության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով: