ԱԳՆ համակարգում հատուկ նպատակով բանկային հաշիվներ բացելու անհրաժեշտության է առաջացել: Կառավարությունը որոշեց հավանության արժանացնել այն. ըստ որի
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով Կառավարության որոշմամբ թույլատրվեց բացել հատուկ հաշվեհամարներ, մասնավորապես.
- Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանություններին և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) միջազգային էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի միջոցով նվիրատվություններ կատարելու հնարավորություն ստեղծելու նպատակով նստավայր պետությունների բանկերում բացել հաշիվներ:
- Սահմանել՝
ա. որպես նվիրատվություն ստացված գումարները հիմնադրամ են փոխանցվում առնվազն ամիսը մեկ անգամ՝ յուրաքանչյուր ամսվա հաջորդ երկու բանկային օրվա ընթացքում:
բ. հաշիվների պահպանման և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության և հիմնադրամի միջև կնքվող պայմանագրով: