Շամիրամ գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Այժմ բուժումը շարունակում են 5 տուժած` 2-ը Աշտարակի բժշկական կենտրոնում, 3-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնում:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է դրական շարժընթաց, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահում կրակոցներ են հնչել: Անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Տեղում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 7-ը: Վիրավորներից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդնաոցում:
Հանցագործության մեջ կասկածվում է Թելման Քալաշյանը, ով փախուստի է դիմել և այժմ հետախուզման մեջ է: Բացի այդ, ձերբակալվել է նաև նրա հորեղբայրը՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով: