Նորոգվում են նստվածք ունեցող դիտահորերը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների առանձին դիտահորերի նստվածքներին, ինչի պատճառով որոշակի անհարմարություններ են ստեղծվում ինչպես հետիոտնի, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների համար:

Խնդրի հնարավորին արագ լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուներին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը տրվել էին կոնկրետ հանձնարարականներ: Ըստ այդմ, նստվածք ունեցող դիտահորերի գույքագրմանը զուգահեռ, այս օրերին ընթանում են նստվածքների վերացման և դիտահորերի կարգաբերման աշխատանքները. դիտահորերը կբերվեն ասֆալտի մակարդակին հավասար նիշի:

Այս մասին հայտում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել