Օդի առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-7-ին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հայաստանին Իրաքի տարածքից մոտենում է տաք օդի հերթական ալիքը: Մինչև օգոստոսի 7-ը գտնվելու ենք այդ ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում:
Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ, և եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից օրը մեկ աստիճանով կբարձրանա, ջերմաստիճանի բարձրացման պիկերը կլինեն օգոստոսի 6-ին և 7-ին»,-ընդգծեց նա:
Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի, իսկ ցածրադիր վայրերում հնարավոր է նաև՝ 42 աստիճանի: Լեռնային գոտիներում և Լոռիում ջերմաստիճանը կլինի՝ 36, Տավուշի հովտային գոտիներում 39 աստիճան, Մեղրիում, Ագարակում նույնպես հանարվոր է դիտվի 41-42 աստիճան տաքություն: