«Մի 500 հոգի նստած էր, հոգեհաց էր, հանկարծակի մի ջահել մտավ ներս, սկեց կրակել մարդկանց վրա: Երեք հոգի տեղում մահացան»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի բնակիչ Մրազ Նաբրոյանը:
Ըստ եզդիական ավանդույթի կանայք առանձին սեղանների մոտ են նստած եղել, տղամարդիկ՝ առանձին: Ինքը միայն տղամարդկանց վրա է կրակել:
«Մահացածներից երկուսը ՌԴ-ից են եկել, երկուսը Շամիրամի բնակիչներ էին հենց»,-նշեց նա:
Ըստ գյուղապետի կրակել է ավտոմատից, միայնակ է եղել, կրակելիս ջղայն գոռացել է, գոռացել պառկել, առաջին պահին որ ներս է մտել ինչ-որ մեկին է հարցրել, փողի մասին խոսակցություն շոշափել: Նաբրոյանը նրան չի ճանաչել:
Սպանվածները եզդիներ են:
Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Վիրավորներից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդնաոցում: