Օգոստոսի 1-ին, ժամը 08:05-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 31-ին ժամը 19:30-ի սահմաններում Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում քամուց վնասվել են մի շարք տան տանիքներ:
Ժամը 08:06-ին կապ է հաստատվել Քարաբերդի գյուղապետ Մ. Գուլոյանի հետ, ով տեղեկացրեց, որ ըստ նախնական տվյալների՝ գյուղում վնասվել են մոտ 10 տան տանիք, 3 տրանսպորտային միջոց և կողաշրջվել է 10 էլ.սյուն, ժամը 08:05-ի դրությամբ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված է:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի ՏԻՄ, հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարսի» մասնաճյուղի գլխավոր ինժեներին:
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար: