Արցախի խորհրդարանում այսօր տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում պատգամավորներն ընտրեցին Արցախի Հանրապետության նախագահին:
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ արդեն իսկ քվերակությունն ավարտվել է և արդյունքներն ամփոփվել են. նիստին ներկա է եղել 33 պատգամավորներից 32-ը:
Նրանցից 28-ը քվեարկել է գործող նախագահ Բակո Սահակյանի, իսկը 4-ը` «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի օգտին։