Կառավարության որոշմամբ մեկ անձի կտրամադրվի տարկետում պարտադիր զինվորական ծառայությունից

Սիմոն Պրուլկս Սենեկալին կառվարության վաղվա նիստին կտրամադրվի տարկետում պարտադիր զինվորական ծառայությունից` մինչև 2018 թվականի ամառային զորակոչը։

Նախագծում նշվում է, որ ՀՀ Նախագահի հրամանագրով  ՀՀ քաղաքացիություն է շնորհվել  Սիմոն Պրուլկս Սենեկալին, որը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության գեղասահքի հավաքական թիմում: Նա մասնակցելու է գեղասահքի 2018-2019 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և 2018 թվականին Կորեայում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերին:

Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել Սիմոն Պրուլկս Սենեկալին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչև 2018 թվականի ամառային զորակոչը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել