Հուլիսի 16-ին, ժամը 15.00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ինը մարտական հաշվարկ, քաղաքապետարանի կոմունալ բաժնի ութ ջրատար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:
Դեպքի վայրում են գտնվում փ/ծ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ԹՆԱՎ պետ փ/ծ գ-տ Ա. Վարդանյանը, ԱԻԱԲ պետ – ՃԿԱԿ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Ոսկանյանը, Փ/Ծ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Տ. Գիդաչյանը, ՓՈՒՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Գևորգյանը և Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը:
Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:
Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա: