Ազգային ժողովի 105 պատգամավորներից 19-ը կին են, 86-ը՝ տղամարդ: Իրավաբան.net–ն ուսումնասիրել է Ազգային ժողովի պաշտոնական կայքում պատգամավորների ներկայցրած կենսագրությունները, որոնց համաձայն ձեզ ենք ներկայացնում, թե ԱԺ պատգամավորներից ովքե՞ր, ո՞ր տարիներին և ո՞ր բանակում են անցել պարտադիր զինվորական ծառայություն:
Այսպիսով՝ Խորհրդային բանակում զինծառայություն են անցել
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից
- Մուրադ Մուրադյան – 1975-1977թթ.
- Նահապետ Գևորգյան -1975-1977թթ.
- Մուրադ Մուրադյան – 1975-1977
- Գրիգոր Ավալյան -1977-1979թթ.
- Ռաֆիկ Գրիգորյան – 1977-1979թթ.
- Ալիկ Սարգսյան – 1979-1981թթ.
- Աշոտ Արսենյան -1980-1982թթ.
- Գագիկ Մելիքյան -1981-1983թթ.
- Արսեն Միխայլով – 1981-1983թթ.
- Արայիկ Գրիգորյան -1982-1984թթ.
- Հակոբ Բեգլարյան -1985-1987թթ.
- Ավետ Սարգսյան -1987-1989թթ.
- Նաիրի Սահակյան – 1987-1989թթ.
- Սամվել Ալեքսանյան -1988-1990թթ.
- Կարեն Բեքարյան -1988-1989թթ.
- Արամ Հարությունյան – 1985-1987թթ. «Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1993թ. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է:
- Սեդրակ Սարոյան-1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: Արցախյան շարժման մասնակից է: 1989թ. ստեղծել է կամավորական ջոկատ: Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում՝ «Արծվիկ-10» գումարտակը եւ օպերատիվ խումբը մասնակցել են Քելբաջարի, Ղուբաթլիի, Զանգելանի ազատագրման մարտերին: 1993-2007թթ. եղել է ՀՀ զինված ուժերի գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա՝ 4-րդ կորպուսի հրամանատար: 2000թ. շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
- Մանվել Գրիգորյան – 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1996թ. ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացը։
1988 թվականից մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1992թ. նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար:
1992-1993թթ. եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար՝ կապիտանի, ապա` մայորի կոչումով: 1993թ. նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ): 1994թ. ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000թթ. գեներալ-մայորի կոչումով եղել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000թ. ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 2000-2008թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ մարտական պատրաստության գծով:
«Ծառուկյան» դաշինքից՝
- Մելիք Մանուկյան – 1973-1975թթ.
- Վարդևան Գրիգորյան -1976-1977թթ.
- Վանիկ Ասատրյան -1977-1979թթ.
- Մերուժան Սիմոնյան -1981-1983թթ.
- Հրանտ Մադաթյան -1982-1984թթ.
- Միքայել Մելքումյան -1983-1985թթ
- Վահան Կարապետյան -1984-1986թթ.
«ԵԼՔ» դաշինքից
- Սասուն Միքայելյան-1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1988թ. կազմավորել և ղեկավարել է «Սասուն» երկրապահ ջոկատը:
- Արամ Սարգսյան – 1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1994թ. անդամակցել է Երկրապահ Կամավորականների միությանը:
- Արտակ Զեյնալյան – 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում: «Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1993թ. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունից
- Ռոմիկ Մանուկյան-1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: Արցախյան ազատամարտի մասնակից է, «Իշխան Մկրտչյան» ջոկատի հիմնադիր հրամանատար:
- Արմեն Ռուստամյան -1983-1984թթ.
ՀՀ զինված ուժերում են ծառայել
ՀՀԿ
- Արթուր Գևորգյան – 1994-1996թթ.
- Ռոբերտ Սարգսյան -1994 -1995թթ., պահեստազորի կապիտան:
- Արման Սաղաթելյան -1997-1999թթ., պահեստազորի կապիտան:
- Արման Սահակյան – 1999-2001թթ.
- Գևորգ Կոստանյան – 1999-2001թթ.
- Միհրան Պողոսյան -1998-2000թթ. ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում։ Արդարադատության գեներալ-մայոր
- Ռուստամ Մախմուդյան -2003-2004թթ.՝ ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի ստաժոր:
ՀՀԿ-ից կոչումներ ունեն նաև
- Արմեն Աշոտյանը՝ պահեստազորի սպա, փոխգնդապետ
- Արտաշես Գեղամյանը՝ պահեստազորի կապիտան
- Վահրամ Բաղդասարյանը՝ պահեստազորի ավագ լեյտենանտ
- Կարեն Ավագյանը՝ բժշկական ծառայության լեյտենանտ (պահեստազորի սպա)
- Կորյուն Նահապետյանը՝ լեյտենանտ
- Ֆելիքս Ցոլակյանը՝ գեներալ-լեյտենանտ
«Ծառուկյան» դաշինքից՝
- Վահե Էնֆիաջյան –1996-1998թթ.
- Դավիթ Մանուկյան –2003-2005թթ.
- Արթուր Մանուկյան -2003-2005թթ.
- Արգամ Աբրահամյան -2008-2010թթ.
«Ծառուկյան» դաշիքնից կոչում ունեն նաև՝
- Գևորգ Պետրոսյանը՝ պահեստազորի լեյտենանտ
- Սերգեյ Բագրատյանը՝ պահեստազորի ավագ լեյտենանտ
«ԵԼՔ» դաշինքից
- Գևորգ Գորգիսյան – 2007-2009թթ.
- Էդմոն Մարուքյան – 1999-2001թթ.
Հայ Հեղափոխական Դաշնակցությունից
- Անդրանիկ Կարապետյան -2004-2006թթ.
- Սուրեն Մանուկյան-2005-2007թթ.
ՀՅԴ-ից կոչում ունի նաև՝
- Աղվան Վարդանյանը ՝ մոտոհրաձգային զորքերի պահեստազորի լեյտենանտ:
Զինվորական ծառայություն անցնելու մասին ոչ մի նշում չկար ներքոնշալ պատգամավորների կենսագրություններում.
ՀՀԿ
- Արա Բաբլոյան
- Էդուարդ Շարմազանով
- Հայկ Բաբուխանյան
- Հրայր Թովմասյան
- Շիրակ Թորոսյան
- Կարեն Կարապետյան
- Հարություն Կարապողոսյան
- Հակոբ Հակոբյան
- Միհրան Հակոբյան
- Կնյազ Հասանով
- Արկադի Համբարձումյան
- Անդրանիկ Հարությունյան
- Խոսրով Հարությունյան
- Վահան Հարությունյան
- Արաիկ Հովհաննիսյան
- Գագիկ Մինասյան
- Գալուստ Սահակյան
- Արտակ Սարգսյան
- Սամվել Ֆարմանյան
- Սամվել Նիկոյան (Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրությամբ և առաքմամբ, 1997 թվականից «Երկրապահ» կամավորական միության անդամ է)
«Ծառուկյան» դաշինք
- Գագիկ Ծառուկյան
- Նապոլեոն Ազիզյան
- Արայիկ Աղաբաբյան (1988 թվականից Ղարաբաղյան շարժման մասնակից է (աջակցել է կամավորական ջոկատների կազմավորման և նյութատեխնիկական ապահովման գործընթացին)
- Վարդան Բոստանջյան
- Արարատ Զուրաբյան (մասնակցել է Արցախյան ազատամարտին: «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից է)
- Վարդան Ղուկասյան
- Տիգրան Ուրիխանյան
- Իշխան Զաքարյան
- Տիգրան Ստեփանյան
- Հակոբ Նազարյան
«ԵԼՔ» դաշինք
- Արարատ Միրզոյան
- Նիկոլ Փաշինյան
ՀՅԴ
- Արմեն Բաբայան
Ալիսա Չիլինգարյան
Իրավաբան.net