Երեկ հայտնի դարձավ, որ Գոռ Աբրահամյանը նշանակվել է գլխավոր դատախազի խորհրդական:
Նա ծնվել է 1979թ. հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում:
Կրթությունը
1996 – 2000 Երեւանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մասնագիտությունը՝ լրագրող-բակալավր,
2000-2002 Երեւանի պետական համալսարան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագիստրատուրա, մասնագիտությունը՝ լրագրող-մագիստրոս,
2002-2003 Երեւանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության եւ տեսության ամբիոն, ասպիրանտուրա,
2003թ. դեկտեմբերին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան լրագրություն մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձը
2000-2003 «Ազգ» օրաթերթ, լրագրող, քաղաքական մեկնաբան
2003-2006 թղթակցություն «Փակագիծ» թերթին, քաղաքական մեկնաբան, վերլուծաբան
2003- 2017 ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար
2003-ից Երեւանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մամուլի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս