Կառավարության այսօրվա նիստը սովորականի պես չսկսվեց: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ներկայացրեց վերջին տարիներին կատարված աշխատանքներն ու ակնկալիքները:
Նա անդրադարձավ համայնքների խոշորացման ծրագրին, կոռուպցիայի դեմ պայքարին և այլ խնդիրներին:
Նշենք, որ նախորդ շաբաթ Ազգային ժողովը հաստատել է կառավարության ծրագիրը: Նա իր խոսքում հաջողություններ մաղթեց կառավարության անդամներին:
Այնուհետև վարչապետի ուղեցկությամբ լքեց նիստերի դահլիճը:
Կառավարության նիստի օրակարգային հարցերին անդրադարձ կլինի ընդմիջումից հետո: