ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մարտի 27-ին հրաման է ստորագրել.
«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԿԱ ՊԵԿ կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 37-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները՝
Հրամայում եմ`
2017 թվականի մարտի 27-ից դադարեցված համարել «ԷԼԻՏ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի «Մաքսային փոխադրողի գործունեության» թիվ 00019 լիցենզիայի գործողությունը»: