Իրազեկում՝ ճամփորդել ցանկացողների համար

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրում է.

«Եթե քաղաքացին ունի հին նմուշի անձնագիր, երկրից դուրս գալու համար անձնագրում պետք է առկա լինի օտարերկրյա պետությունում վավերականության նշում (ընդունված է անվանել կլոր կնիք կամ վիզա):
Այն դեպքում, երբ քաղաքացին չի հասցրել դիմել նշված գործողության համար անուշադրության կամ ոչ աշխատանքային օրվա պատճառով, սահմանային բոլոր անցակետերում գործում է նշված ծառայությունը:
Այդ դեպքում անհրաժեշտ է իմանալ
1. Մինչև 35 տարեկան արական սեռի զինապարտ քաղաքացիները պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ,
2. Զինապարտ քաղաքացիների զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում գործողությունը կկատարվի մինչև նշված ժամկետը,
3. Եթե զինապարտին նշված է վերազննման անցնելու պարտականություն մինչև 27 տարեկանը և մինչև 35 տարեկանը՝ առաջին խմբի պահեստազորի սպաների դեպքում, սակայն նրանք չեն ներկայացել վերազնման, վավերականության նշում կատարելու գործողությունը կմերժվի:
ԲԻՈՄԵՏՐԻԿ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՄ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել