Երթուղու գործունեությունը դադարեցվել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ 2017 թվականի հունիսի 1-ից դադարեցվել է «Էս.Թի.Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի՝ Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.77 երթուղու սպասարկման իրավունքը։ Որոշման մեջ նաև նշվում է, որ այս երթուղին հանվել է Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցից։

Քաղաքապետը հանձնարարել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին  լուծել «Էս.Թի.Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի հետ կնքած՝ Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.77 երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել