Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հունիսի 5-ին հրաման է ստորագրել, որի համաձայն դադարեցվել է «Ալեքս Գրիգ» ընկերությանը տրված լիցենզիան:
Նախարարի 1825-Ա որոշման մեջ նշվում է.
«Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Ալեքս-Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2017 թվականի մայիսի 29-ի դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2013 թվականի փետրվարի 22-ին «Ալեքս-Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղերի արտադրության իրականացման թիվ Կ-ԴԱ-000003 լիցենզիան:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) «Ալեքս-Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին»: