Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրել է․
«Քիչ առաջ խոսեցի Արսեն Արշակյանի հետ, ում հետ մտերիմ եմ արդեն 25 տարի: Պարզվեց, որ Արսենը ոչ միայն չի աշխատում «Professional Medical Transportation» ընկերությունում, այլ ընդհանրապես ոչ մի տեղ չի աշխատում, քանի որ առայժմ աշխատանքի իրավունք չունի: Նա ապրում է եղբոր՝ Արմեն Արշակյանի տանը, որն, ի դեպ 18 տարի է բնակվում է Լոս-Անջելեսում, այնտեղ ավարտել է ռեզիդենտուրան և բժիշկ է աշխատում: Ով մի փոքր ծանոթ է Միացյալ Նահանգների կյանքին, շատ լավ կհասկանա թե ինչ է նշանակում բժիշկ ԱՄՆ-ում: Այնպես որ, այս ամենը հերթական հայկական լրատվական բլեֆ էր: Առայժմ այսքանը»:
Լրատվամիջոցները օրեր առաջ տեղեկատվություն էին հրապարակել, թե իբր Արսեն Արշակյանը վերոնշյալ ընկերությունում որպես վարորդ է աշխատում։
Հիշեցնենք, որ Արսեն Արշակյանը նախկինում եղել է ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության պետը։