Սողանք Կապանում

Հունիսի 23-ին, ժամը 10:47-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկի դիմաց հողը սահել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք (մոտ 35 մ լայնություն, 55 մ երկարություն և 1.5 մ խորություն):

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով գործունեության բաժնի պետին, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, Կապան քաղաքի գլխավոր ճարտարապետին և ԲՊԱՀՎԿ վարչության պետին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել