Ազգային ժողովը 2017 թվականի հուլիսի 4-ին ժամը 10:00-ին գումարելու է արտահերթ նիստ։ Այս առաջարկով այսօր խորհրդարանին հանդես եկավ կառավարությունը։ Նիստի օրակարգի համաձայն՝ ԱԺ-ն պետք է քննարկի այսօր կառավարության կողմից ընդունված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
Իրավաբան.net