Զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն ՃՈ արտաբյուջեի միջոցով

Ճանապարհային ոստիկանության արտաբյուջեի գումարները, որոնք հավաքագրվում են վարորդների տուգանքներից, կուղղվեն նաև զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը։

Այսօր գործադիրի նիստին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց այս նոր նախաձեռնությանը մեկնարկ տվող նախագիծը։

«Մենք լուծում ենք զոհված ազատամարտիկների և զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բնակարանի կարիք ունեցող անձանց խնդիրը»,- ասաց պարոն Սագսյանը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր տարի այդ խնդիրը լուծվում է պետական բյուջեի միջոցով՝ 500 մլն դրամի չափով, սակայն այս նոր փոփոխությամբ բեռն իր վրա վերցնում է ՃՈ-ն․ «Հաջորդ տարի մենք կարողանալու ենք ուղղել այդ ծրագիրը երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրները լուծելուն»,- եզրափակեց նախարարը։ Վարչապետը ողջունեց քայլը՝ նշելով, որ սա «շատ լավ գործ է»։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել