Խոստանում են ստեղծել 2000 նոր աշխատատեղ՝ միջինը 500 հազար դրամ աշխատավարձով

«Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը խոստանում է ստեղծել 2000 նոր աշխատատեղ։ Այս մասին այսօր գործադիրի նիստի ժամանակ հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ մոռանալով նշել աշխատավարձի չափը, սակայն վարչապետը նրան շարունակեց․ «Մոտ 500 հազար դրամ միջին աշխատավարձով»,- կասկածով ասաց նա, իսկ նախարարը հաստատեց չափը։

Այունհետև կառավարությունը հաստատեց այս նույն ընկերության հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների համար մաքսատուրքից ազատվելու վերաբերյալ։

«Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է հանքարդյունաբերության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել