Մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին արձագանքում է դեռ շատ վատ․ Կարեն Կարապետյանը՝ Լևոն Մկրտչյանին

Կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա անվճար տեղերի վերաբերյալ նախագիծը։

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ նախագիծը մշակվել է մյուս գերատեսչությունների և բիզնես միջավայրի հետ․ «Բավականին լուրջ բարեփոխումների մեջ է միջին մասնագիտական կրթական հարթակը, ունենք Եվրոպական դրամաշնորհային առաջարկը, ծրագրված են երկու կլաստերներ»,- նշեց նա ու հավելեց, որ որոշումն ընդունելիս գերատեսչությունը ստիպված է հաշվի առնել մի դրույթ․ «Ստիպված ենք հաշվի առնել 2015թ․ ապրիլի 22-ի Կրթության մասին օրենքում փոփոխությունը, որտեղ նշված է, որ հունիսի 1-ից ՀՀ 12-ամյա միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է լինելու մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրականացվել ավելի վաղ, և միջնակարգ կրությունը անվճար է։ Սա օրենքի պահանջ է, որ կատարում ենք, բայց գտնում ենք, որ սա թույլ չի տալու միջին մասնագիտական կրթությանը մասնավորի հետ միասին վճարովի ծրագրեր իրականացնել, դրա համար սեպտեմբերին դրա մասին էլ կա, կփորձենք փոփոխել և միջին մասնագիտական կրթությունը հանել օրենքի նախագծից, որպեսզի կարողանանք ավելի մոտեցնել բիզնես և միջին մասնագիտական կրություն այս եռանկյունին»,- ընդգծեց նախարարը՝ հայտնելով, որ փոփոխությունն արդեն ներկայացվել է վարչապետին, իսկ հաջորդ տարվանից կանցնեն այդ ձևաչափին։

Կարեն Կարապետյանը նշեց, որ շատ ոլորտներում, որոնք կառավարությունը ճանաչում է գերակա, առկա է մասնագետների պակասի խնդիր․ «IT-ում, թեթև արդյունաբերության ոլորտում առկա է խնդիր, հանդիպման ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները համաձայնություն են հայտնել աջակցել, մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին արձագանքում է դեռ շատ վատ»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել