Վայզեր մասնագիտական զարգացման կրթաթոշակը (Weiser Professional Development Fellowship) տրվում է պրոֆեսորադասախոսական կազմին և հետազոտողներին` Միչիգանի համալսարանում 4 շաբաթ կամ 3 ամիս տևողությամբ հետազոտական աշխատանք իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունից:
Կրթաթոշակը ներառում է երկկողմանի ավիատոմս, գիշերակաց, առողջական ապահովագրություն և համեստ օրապահիկ:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2017 թ.-ի սեպտեմբերի 15-ն է:
Հավելյալ տեղեկությունների և ծրագրին դիմելու համար այցելել հետևյալ կայքը`
https://mailchi.mp/0ba08bbaae3e/call-for-applications-weiser-professional-development-fellowship?e=6e3be5d5f5: