Հայերը շատ դեպքերում գտնում են զարտուղի ճանապարհներ՝ այլ երկրներից լիազորագրեր ուղարկելու համար. փաստաբան

Հանգամանքների բերումով մեր քաղաքացիներից շատ շատերն արտագաղթել են եվրոպական տարբեր երկրներ և որպեսզի այնտեղ բնակության կեցության իրավունք ստանան, փոխել են իրենց անունը կամ ազգանունը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

«ՀՀ քաղաքացիներից շատերը «հանձնվել» են տվյալ երկրին սխալ անուն ազգանուններով, և այնտեղ կարողացել են ինչ-որ կերպ բնակություն հաստատել: Հետո, հանգամանքների բերում, այստեղ իրենց հարազատներից որևէ մեկի մահվան, կամ որևք գույքի օտարման պայմաններում իրենք չեն կարողանում տվյալ երկրից լիազորագրեր ուղարկել ՀՀ, որպեսզի իրենց հարազատները ընդունեն ժառանգություն, կամ նրանց անունից գործարքներ կատարեն: Հետևաբար կանգնում են լրջագույն խնդիրների առաջ»,-մանրամասնում է փաստաբանը:

Ն.Նորիկյանը նշում է նաև, որ սա միայն մեկ կամ երկու դեպք չէ, հարյուրավոր, հազարավոր նման մարդիկ կան, ինչը խնդրին համապարփակ լուծում տալու կարիք է առաջացնում:

«Պրակտիկան ցույց է տալիս, որ հայերը շատ դեպքերում գտնում են զարտուղի ճանապարհներ, այդ բարեկամներին անգամ մահացած ճանաչելով խնդիրը լուծելու համար:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, նրանք օգտվել են այդ սողանցքից և հիմա ՀՀ-ում գտվող իրենց հարազատներին փաստի առաջ են կանգնեցրել: Սրանք լրջագույն խնդիրներ են, և պետք է օրենսդիրը սրան անդրադարձ կատարի ու գտնի այս հարցի բանալիները»,-խնդրի վրա ուշադրություն է հրավիրում փաստաբանը:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել