2017թ. ապրիլի 2-ին Շաքե Իսայանն Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
ԱԺ-ի պաշտոնական էջում հրապարակված կենսագրականից տեղեկանում ենք, որ նա ծնվել է 1990թ. հունվարի 20-ին Հրազդանում: 2010թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի ֆակուլտետը: 2012թ.՝ ՀՊՃՀ մագիստրատուրան: Ռադիոկապի, ռադիոհեռարձակման եւ հեռուստատեսության մասնագետ: 2012-2015թթ. զբաղվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության հանրայնացմամբ եւ ինֆորմացիոն հոսքերի կառավարմամբ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սոցիալական լրատվության մարկետինգով: 2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ: Ամուսնացած է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը ունի մեկ բնակարան, որը համատեղ սեփականություն է հանդիսանում, ինչպես նաև 938 հազար ՀՀ դրամ։