Մեզանում աննախադեպ հնարավորություն է ստեղծվել․ Դավիթ Հարությունյան

ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների  սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը այսօր համալրվեց ևս մեկով։ «Արարատբանկ»-ն այսուհետ կիրականացնի նաև պետական իշխանության մարմինների սպասարկման գործառույթներ։

Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա հայտնեց, որ գերատեսչությունը նախատեսում է, որ մինչև տարեվերջ հանրապետության բոլոր քաղաքներում կգործեն նման գրասենյակներ, զուգահեռաբար նախարարությունը սկսում է երկրորդ գործընթացը․ «Մեզանում աննախադեպ հնարավորություն է ստեղծվել, որ անձը կարողանա նույնականացվել, եթե ծառայությունների մի մասը նմանատիպ գրասենյակների միջոցով իրականացնելու համար անձը պետք է ներկայանա ու հայտնի, որ դա ինքն է, իսկ մենք հիմա շատ շուտով կունենանք հնարավորություն էլեկտրոնային համակարգով, այդ թվում՝ բջջային իդենտիֆիկացիայի միջոցով նույնականացնել մարդուն, այսինքն՝ մեր հինական նպատակը ոչ միայն զարգացնելն է այս ցանցը, այլ նաև փորձելու ենք մինչև տարեվերջ որոշակի ծառայություններ մատուցել յուրաքանչյուրի համակարգչից»,- ընդգծեց նա։

Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերով՝ Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներն ունեն համակարգիչ, մյուս կողմից, ըստ գործադիրի ղեկավարի, նրանք լիարժեք չեն պատկերացնում, թե ինչ ծառայությունների մասին է խոսքը։

Նախարար Դավիթ Հարությունյանը մանրամասնեց, որ ընդհանուր առմամբ՝ 273 ծառայություն է մատուցում պետությունը, որից 164-ը պահանջում է կա՛մ գույքը ներկայացնել, կա՛մ այլ գործողություններ իրականացնել․ «67-ն արդեն մատուցվում է և պատրաստվում ենք ևս 42 ծառայություններ ներմուծել»,- շեշտեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել