Կառավարությունն առաջարկում է ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող` բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կենսաթոշակի վճարումը վերսկսել լիազորագրով։ Նման որոշում այսօր ընդունվեց գործադիրի նիստին, որը նաև առաջարկում է, որ կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանի կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:
Նախագիծը գործադիրի նիստին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Իրավաբան.net