«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 16 հազար դոլարով նոր մեքենա է գնել

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն գնել է «Հյունդայի Էլանտրա» մակնիշի նոր ավտոմեքենա։ Այս նպատակով ՓԲԸ-ն 2016թ․ դեկտեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի հետ։

Պայմանագրից տեղեկանում ենք, որ ավտոմեքենան 2014թ․ արտադրության է և չօգտագործած, առավելագույն վազքը 20 կմ է։

Ավտոմեքենան հագեցած է բոլոր հարմարություններով, ունի քրոմապատ ռադիատորի ցանց, դռան արտաքին և ներքին բռնակներ, մոխրաման։

Ավտոմեքենայի գինն, ըստ պայմանագրի 7 մլն 880 հազար դրամ է, որը համարժեք է 16 հազար դոլարի։

Թե ինչու է ՓԲԸ-ն նման ավտոմեքենա ձեռք բերել, շտապօգնության ավտոմեքենայի փոխարեն, մեր բանավոր հարցմանը ընկերության տնօրեն Շուշանիկ Ստեփանյանը չցանկացավ պատասխանել՝ խնդրելով գրավոր ուղարկել հարցերը։ Հարցումն արդեն կատարվել է:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել