Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Համեստ Սուլեյմանյանն ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում՝ մինչև գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը պաշտոնավարման ժամկետով։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։